ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքը Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Հանքավան, Արտավազ և Փյունիկ բնակավայրեր՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր, Մարմարիկ, Մեղրաձոր, Հանքավան, Արտավազ և Փյունիկ բնակավայրերի վարչական տարածքներում խմելու-կենցաղային նպատակով համապատասխանաբար ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ «Հաչաջուր» և «Խշշան» 3.5 լ/վ, «Սառնաղբյուր» 7.04 լ/վ, «Այգի» կոչվող հանդամաս 7.04 լ/վ, «Մեշաբաշ» և «Փլված ձոր» 0.37 լ/վ, «Կարոյի քաղոն» 1.46 լ/վ, «Բաբախանի ձոր» 0.9 լ/վ ջրաքանակներով աղբյուրից ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն