ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.12.2025
«ՋՈՒՆԱ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի «ՋՈՒՆԱ» տեղամասի բացահանքի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի դեկտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավարի նստավայրում տեղի կունենա «ՋՈՒՆԱ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Շիրակի մարզի Արթիկի տուֆերի հանքավայրի «ՋՈՒՆԱ» տեղամասի բացահանքի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Արթիկի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին  (հասցե՝ ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):  հեռ. 011 220 218