ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.05.2025
Մշակվում է «Լոռի» ՋՕԸ-ի՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի, Ստեփանավան քաղաքի, Լոռի Բերդ համայնքի ոռոգման նպատակով՝ Ձորագետ, Տաշիր, Միսխանա,Ագարակ և Հովնանաձոր գետերից ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Լոռի» ՋՕԸ-ի՝ Լոռու մարզի Ալավերդի համայնքի Այգեհատ՝166 լ/վ,Արդվի՝ 38,2 լ/վ,Արևածագ՝134լ/վ, Ծաթեր՝131,6լ/վ,Կարմիր Աղեկ՝40,6լ/վ,Օձուն՝ 424լ/վ, Մղարթ՝ 85․5լ/վ, Ստեփանավան քաղաքի՝10․3լ/վ, Լոռի Բերդ համայնքի Ագարակ՝58․2լ/վ, Լեջան՝33լ/վ, Բովաձոր՝ 14․5լ/վ,Յաղդան՝61,6լ/վ Կողես՝41,4լ/վ  համայնքների 2466,1 հա հողատարածքի ոռոգման նպատակով՝ Ձորագետ, Տաշիր, Միսխանա,Ագարակ և Հովնանաձոր գետերից ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի մայիսի 26-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն