Շրջակա միջավայրի նախարարության «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի կարիքների համար «Ջրվեժ» քաղաքային պարկի համալիր զարգացման ծրագրի մշակման հայեցակարգի և տարածքի նախագծաէսքիզային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման հրավեր։
«Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-Ի ենթակայության «Ջրվեժ» անտառպարկում խորքային և մեծամասշտաբ փոփոխություններ են նախատեսվում ենթակառուցվածքների ստեղծման և մատուցվող ծառայությունների որակի բարելավման ուղղությամբ․ անտառպարկը պետք է լիարժեք ծառայի հարակից համայնքների բնակիչներին որպես ժամանցի գոտի։
Ճարտարապետներ և ճարտարապետական արվեստանոցներ, «Ջրվեժ» քաղաքային պարկի բարեկարգման մասնակից դառնալու հնարավորություն ունեք։
Շրջակա միջավայրի նախարարությունն ակնկալում է հանրության շահագրգիռ հատվածի ակտիվ ներգրավվածությունը։
Հայտարարության մանրամասները՝ https://www.gnumner.am/website/images/original/---21-41.pdf
