ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 2023 թվականի օգոստոսի 3-ի N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ջրառ» ՓԲԸ-ի՝ Հեր-Հեր գետից Հեր-Հերի ջրամբարում 1712.0 լ/վ ջրի կուտակման, Գեղարդալճի ջրամբարից 1100.0 հա ոռոգման համար՝ «Կարմիր գետ» և «Գայլասար» հեղեղատարներից 500.0 լ/վ, Դավիթ-Բեկի ջրամբարից 54.0 հա ոռոգման նպատակով 34.0 լ/վ և Սևաբերդի ջրամբարից 1180.0 հա ոռոգման և բնապահպանական նպատակներով նշված ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակներին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթերի քննարկումը տեղի կունենա 2023 թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 16.00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակում:
Շրջակա միջավայրի նախարարություն