ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.04.2025
Մշակվում է «Ջրառ» ՓԲԸ-ի՝ Մարմարիկի ջրամբարի՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի 1600.0 հեկտար հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգման նպատակով և Հրազդան գետի ջրալրման նպատակով ջրառների ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ջրառ» ՓԲԸ-ի՝ Մարմարիկի ջրամբարի՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Արտավազ բնակավայրի 1600.0 հեկտար հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգման նպատակով և Հրազդան գետի ջրալրման նպատակով համապատասխանաբար 932.68 լ/վ և 4762.35 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 14-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն