ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ջրառ» ՓԲԸ-ի՝ Ստորին Հրազդան ջրանցքի սպասարկման տակ գտնվող գումարային 9913.0 հա հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգման և Ռանչպարի ջրհան կայանից ջրալրման նպատակներով՝ Արտաշատի ջրանցքի ակվեդուկով տեղափոխվող ջրերից (8498.0 հա)` 7988.0 լ/վ և Ռանչպարի ջրհան կայանից ջրալրման (1415.0 հա)՝ 3986.0 լ/վ ջրաքանակներով, ինչպես նաև Երևանյան լճի հիդրոհանգույցի սպասարկման տակ գտնվող գումարային 796.0 հա հողատարածքի գյուղատնտեսական/ոռոգման նպատակով Երևանյան լճից՝ Էջմիածնի ջրանցքով 460.0 հա՝ 458.0 լ/վ և Մուսալեռի ջրանցքով 336.0 հա՝ 343.0 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 փետրվարի 5-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն