ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.09.2022
Հանրային լսման հրավեր

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ և Համաշխարհային Բանկի աջակցությամբ 2022 թվականի սեպտեմբերի 9-ին՝ ժամը 09:00-ին «Դաբլ թրի բայ Հիլթն Երևան սիթի սենթր» (Double Tree by Hilton Yerevan City Centre) հյուրանոցում (հասցե` Երևան, 4/2 Գրիգոր Լուսավորիչի փողոց) տեղի կունենա «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծերի ընդլայնված քննարկում՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։
Նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում՝ https://www.e-draft.am/projects/4014 հղմամբ։
Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների, զանգվածային լրատվամիջոցների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն։
Հիշեցնենք, որ սա 6-րդ հանրային լսում, քննարկումն  է օրենքի նախագծի շուրջ։