15.06.2022
Հրավեր մասնակցելու շրջակա միջավայրի ոլորտի ՀՀ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾԾ) նախագծի բյուջետային ֆինանսավորման հայտերի շուրջ կազմակերպվող քննարկմանը
ՀՀ վարչապետի 2022 թվականի հունվարի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի բյուջետային գործընթացը սկսելու մասին» N 72-Ա որոշմամբ հատատված ժամանակացույցի 19-րդ կետի համաձայն՝ Շրջակա միջավայրի նախարարությունը ոլորտի շահագրգիռ քաղաքացիական հասարակության կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու շրջակա միջավայրի ոլորտի ՀՀ 2023-2025 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրերի (ՄԺԾ) նախագծի բյուջետային ֆինանսավորման հայտերի շուրջ կազմակերպվող քննարկմանը:
Քննարկումը կկայանա շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում սույն թվականի հունիսի 20-ին ժամը 15:00-ին, հեռ. 011 818 512: