ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.11.2023
Մրցույթի հրավեր

Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանի ՊՏԱԾ-Հ 11 թիրախային գյուղերի համար պատուհանների արտադրություն, մատակարարում և տեղադրում

Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր - Հայաստան(ՊՏԱԾ-Հ) Ծրագրի իրականացման բաժինը ՀՀ շրջակա միջավայրի նախարարության անունից հրավիրում է բոլոր շահագրգիռ ընկերություններին ներկայացնել հայտեր Մեղրու տարածաշրջանի 11 ՊՏԱԾ-Հ թիրախային գյուղերում պատուհանների արտադրության, մատակարարման և տեղադրման համար:

Ծրագիր` Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր - Հայաստան (ՊՏԱԾ-Հ )
Երկիր` Հայաստանի Հանրապետություն
Ref No` BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում` KfW զարգացման բանկ, Գերմանիա
Գործատու`  Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարություն (ՇՄՆ) (Ծրագիրն իրականացնող գործակալություն)՝ ՊՏԱԾ-Հ Ծրագրի իրականացման բաժնի աջակցությամբ
Պայմանագիր`  Ապրանքների մատակարարման պայմանագիր
Մրցույթի ընթացակարգը`                                 KfW Գնումների ուղեցույցներ, Ազգային մրցույթի հրավեր
KfW Գնման No` 506523
Ազգային Մրցույթի ծածկագիրը` SPPA/ARMENIA/G/2021-1
Աշխատանքների շրջանակը`                                         Մեղրու տարածաշրջանի 11 ՊՏԱԾ-Հ թիրախային գյուղերի համար մինչև 5100 քմ պատուհանների արտադրություն, մատակարարում և տեղադրում
Ներկայացման վերջնաժամկետ`  2024 թվականի հունվարի 9-ին, տեղական ժամանակով ժամը 10:00-ին
Բնօրինակներ և պատճեններ`  Հայտը պետք է ներկայացվի USB կրիչով և պարունակի մեկ բնօրինակ և բնօրինակի մեկ պատճեն, ինչպես նաև թվային մեկ պատճեն, որպես PDF ֆայլ
Ներկայացման հասցե`                           Երեւան, ՀՀ կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, թիվ 544 սենյակ, ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման բաժին
Առաջարկի փաթեթի լեզուն` Անգլերեն


Հայցատուի որակավորման պահանջները

Մասնակիցը պետք է լինի իրավաբանական անձ՝ առանց պետական սեփականության բաժնետոմսերի, և տեխնիկական և հետագա ֆինանսական գնահատման իրավասու լինելու համար պետք է ներկայացնի հետևյալ տեղեկատվությունը՝

  • Առաջարկվող ապրանքների տեխնիկական նկարագրություն;
  • Ապացույցներ՝ վերջին 5 տարիների ընթացքում պահանջվող ապրանքների մատակարարման հարցում հայտատուի փորձի վերաբերյալ: Պայմանագրերի պատճեններ կամ այլ ապացուցող փաստաթղթեր պետք է ներկայացվեն վերջին 5 տարիների ընթացքում համարժեք բնույթի և բարդության առնվազն 1 նախագծի մասին: Համարժեք բնույթն ու բարդությունը պետք է հասկանալ որպես մեկուսացված պատուհանների արտադրություն, մատակարարում և տեղադրում, հին պատուհանների ապամոնտաժում, պոլիուրեթանային շինարարական փրփուրով անցքերի փակում;
  • Տեղեկատվություն 5 տարիների ընթացքում նվազագույն միջին տարեկան շրջանառության մասին (աուդիտի ենթարկված հաշվեկշիռներ, ֆինանսական հաշվետվություններ);
  • Վավեր տեղեկատվություն հայտատուի տեխնիկական կարողությունների և անձնակազմի վերաբերյալ (արտադրական օբյեկտների, շենքերի, տեղեկատվություն գործընկերների, տրանսպորտային միջոցների, անձնակազմի և այլոց մասին):

Հետաքրքրված իրավասու հայտատուները կարող են լրացուցիչ տեղեկություններ և մրցութային փաստաթղթերի ամբողջական փաթեթը ստանալ տիկին Հասմիկ Խաչոյանից hkhachoyansppa@gmail.com էլ. հասցեով:
Հայտերի փաթեթի ներկայացման ընթացակարգերի մասին լրացուցիչ տեղեկություններ կարող եք գտնել ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.env.am, «Հայտարարություններ» բաժնում, ինչպես նաև՝ ՊՏԱԾ-Հ ենթաբաժնի «Հայտարարություններ» բաժնում:
Հայաստանում պահպանվող տարածքների աջակցության ծրագիրը (ՊՏԱԾ-Հ) Կովկասյան նախաձեռնության մի մասն է, որը մեկնարկել է Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության կողմից (BMZ No. 2009.6657.2): Վեցամյա ծրագիրը, որը մեկնարկվել է 2015թ. կեսերին, իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի հիման վրա՝ KFW-ի և Հայաստանի բնապահպանության նախարարության միջև 28.05.2013թ.-ին ստորագրված Առանձին համաձայնագրի միջոցով: