Հարգելի գործընկերներ
Հրավիրում ենք մասնակցելու «Ռազմավարական էկոլոգիական գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ուղեցույցները հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագծի հանրային քննարկմանը։
Հանրային քննարկումը կկայանա օգոստոսի 7-ին ժամը 14:30, ՀՀ, ք. Երևան, հասցե` ՀՀ, ք. Երևան, Չարենցի 46 հասցեում գտնվող Օրհուս գրասենյակում։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/7464/about
Խնդրում ենք Ձեր (ներկայացուցչի) մասնակցությունը հաստատել aarhushosting@gmail.com էլեկտրոնային հասեցին նամակ ուղարկելու միջոցով կամ զանգահարելով +374 11 818 555 կամ +374 91 81 60 55 հեռախոսահամարներին՝ նշելով մասնակցի անունը, ազգանունը, հեռախոսահամարը և էլեկտրոնային փոստի հասցեն։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի, կամ Երևանի Օրհուս կենտրոնի հետ:
Հեռ. +37491816055
Էլ. հասցե՝ press@env.am