ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.07.2024
Մշակվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում (0.52 հա) «Դը Հ.Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն Մասնաճյուղ» ԱՍ-ի սեփական հողատարածքի ստորերկրյա ջրային ռեսուրսից գյուղատնտեսական նպատակով 2.75 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում (0.52 հա) «Դը Հ.Հովնանյան ֆեմիլի ֆաունդեյշն Մասնաճյուղ» ԱՍ-ի սեփական հողատարածքի ստորերկրյա ջրային ռեսուրսից գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով 2.75 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2024 թվականի օգոստոսի 5-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն