Տեղեկացնում ենք, որ «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ներքո «Գեոինֆո» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Հարավային և Արարատյան ջրավազանային կառավարման տարածքների համար կառավարման պլանների վերանայման և թարմացման աշխատանքների շրջանակներում կազմակերպվում է Հարավային ջրավազանային կառավարման պլանի (ՋԿՊ) վերանայված աշխատանքների ներկայացում և հանրային քննարկում։
Հանրային քննարկման ժամանակ «Գեոինֆո» ՍՊԸ-ի փորձա¬գետները Հարավային ջրա¬վազանային կառավարման տարածքի շահագրգիռ կողմերին կներկայացնեն ՋԿՊ-ի վերա¬նայված բաժինները, որոնք հասանելի են https://bit.ly/3JHZT6p հղումով, ինչպես նաև կկազ¬մակերպվի կատարված աշխատանքների արդյունքների և առկա խնդիրների քննարկում։
Հանրային քննարկումը տեղի կունենա 2022թ. մարտի 10-ին` ժամը 11:00-13:30-ին, ՀՀ Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում (ՀՀ, Սյունիքի մարզ, ք. Կապան, Գ. Նժդեհի 1 փող.), ինչպես նաև առցանց՝ Zoom հար-թակի https://undp.zoom.us/j/84297541646 հղումով: