ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.09.2023
Հայտարարություն

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի 2023 թվականի օգոստոսի 24-ի N 866-Ա որոշման հավելվածով (https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=181869) նախատեսված, շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակվող (լրամշակվող) ենթաօրենսդրական ակտերի նախագծերը հանրային լայն քննարկման ներկայացնելուց առաջ առաջարկում ենք շահագրգիռ կողմերին (մասնագիտացված հասարակական կազմակերպությունների, ակադեմիական կառույցների, առնչվող մասնավոր ոլորտի ներկայացուցիչների, անհատ փորձագետների, այլ հետաքրքրված անձանց) մինչև սեպտեմբերի 25-ը ներկայացնել առաջարկություններ որոշմամբ հաստատված ցանկի ենթաօրենսդրական ակտերի շուրջ։
Առաջարկությունները պետք է վերաբերեն ցանկի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ, 7-րդ կետերին և լինեն հստակ, հասցեական, հիմնավորված և համակարգված՝ դրանց արդյունավետ ամփոփման համար։
Վերոնշյալ կետերի վերաբերյալ առաջարկությունները, ինչպես նաև ենթաօրենսդրական ակտերի մշակման գործընթացում ներգրավվելու ցանկության մասին խնդրում ենք տեղեկացնել էլեկտրոնային փոստի press@env.am հասցեով։
Վերը նշված ժամկետից հետո սահմանված ընթացակարգով կկազմակերպվեն ենթաօրենդրական ակտերի նախագծերի հանրային քննարկումներ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ։