ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.05.2022
Հանրային լսման հրավեր

Սույն թվականի մայիսի 18-ին ժամը՝ 10։30 հրավիրում ենք մասնակցելու «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը քննարկելու նպատակով կազմակերպվող բաց հանրային լսմանը։
Հանրային լսումը կկայանա մայիսի 18-ին ժամը 10:30, ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում։
Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպության անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։
Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների,քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն։
Նախագծին կարող եք ծանոթանալ այստեղ` https://www.e-draft.am/projects/396 
Լրացուցիչ մանրամասների համար կարող եք զանգահարել՝ 011 818 559 հեռախոսահամարով։