ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.02.2022
Մշակվում է Արարատի մարզի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում «Արմեն Սթոուն» ՍՊԸ-ի արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0.97լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Արարատի մարզի Արտաշատ քաղաքի վարչական տարածքում «Արմեն Սթոուն» ՍՊԸ-ի արդյունաբերական նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից 0.97լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2022 թվականի փետրվարի 21-ին, ժամը 16։00 ին, Կառավարական 3-րդ տուն,   5-րդ հարկ, 541 սենյակ:  

Շրջակա միջավայրի նախարարություն