ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.01.2025
«Գրեյ Բազալտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Մարալիկի պիրոքսենային անդեզիտի հանքավայրի տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2025 թվականի հունվարի 22-ին՝ ժամը 12:00-ին, Շիրակի մարզի Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի ղեկավարի նստավայրում   տեղի կունենա՝ «Գրեյ Բազալտ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Շիրակի մարզի Մարալիկի պիրոքսենային անդեզիտի հանքավայրի տեղամասի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում (4-րդ փուլ):
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Անիի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում), էլ.փոստ՝ envexpertise@env.am հեռ. 011 220 218: