ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.07.2024
Մշակվում է Գևորգ Ստեփանյանի՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս գյուղի վարչական տարածքում սեփականություն հանդիսացող հողատարածքում առկա մեկ խորքային հորից ջրառների ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Գևորգ Ստեփանյանի՝ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Արամուս գյուղի վարչական տարածքում նախատեսվող ռեստորանային համալիրի խմելու-կենցաղային, ձկնաբուծական և 0.45 հա գյուղատնտեսական՝ ոռոգման նպատակներով սեփականություն հանդիսացող հողատարածքում առկա մեկ խորքային հորից համապատասխանաբար 1.36 լ/վ, 2.60 լ/վ և 1.04 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2024 թվականի հուլիսի 9-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն