ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.11.2024
Մշակվում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի բնակավայրերի վարչական տարածքներում գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Գեղարքունիք» ՋՕԸ-ի՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ազատ/40,0 հա/, Գեղամասար/40,0 հա/, Լուսակունք /77,0 հա/, Խաչաղբյուր /60,0 հա/, Կախակն /32,0 հա/ և Մեծ Մասրիկ /678,0 հա/ բնակավայրերի վարչական տարածքներում գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով համապատասխանաբար՝ ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ 419.6 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղիկունենա 2024 թվականի դեկտեմբերի 3-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն