ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.05.2021
Մշակվում է Գեղարքունիքի մարզի Գանձակի համայնքապետարանի՝ 40.0 հա հողատարածքների գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով  համայնքի «Կռոյ տեղ» կոչվող տարածքում մեկ նոր հորատանցքից 40.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Լիցենզիաների, թույլտվությունների և համաձայնեցումների վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Գեղարքունիքի մարզի Գանձակի համայնքապետարանի՝ 40.0 հա հողատարածքների գյուղատնտեսական /ոռոգման/ նպատակով  համայնքի «Կռոյ տեղ» կոչվող տարածքում մեկ նոր հորատանցքից 40.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2021 թվականի մայիսի 10-ին, ժամը  1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:   

   Շրջակա միջավայրի նախարարություն