ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.02.2021
«ԵՄ-ն շրջակա միջավայրի համար» (՛՛EU4Environment ՛՛) ծրագրի շրջանակներում նախատեսվող դասընթացների իրականացման համար կազմակերպության ընտրության մրցույթ

Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ շրջակա միջավայրի համար» (՛՛EU4Environment՛՛) տարածաշրջանային ծրագրի «կանաչ» որոշումների կայացում բաղադրիչի շրջանակներում ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի  (UNEP) կողմից նախատեսվում է իրականացնել կանաչ տնտեսության վերաբերյալ վերապատրաստման առցանց դասընթաց՝ ուղղված կանաչ աճին նպաստող հնարավորությունների բացահայտմանը և «կանաչ» քաղաքականության մշակմանը։ 
Վերոգրյալ դասընթացները նախաձեռնելու և իրականացնելու  նպատակով հայտարարվում է մրցույթ կազմակերպության ընտրության համար։ 
Մրցույթի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ հետևյալ հղմամբ՝ 
Դիմելու վերջնաժամկետը  սույն թվականի փետրվարի 26-ն է։