ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.07.2025
Մշակվում է «Էջմիածին» ՋՕԸ-ի՝ գյուղատնտեսական /ոռոգման նպատակով Արմավիրի մարզի համայնքներում ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Էջմիածին» ՋՕԸ-ի՝ գյուղատնտեսական /ոռոգման նպատակով Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի 131.5 հա՝ Սևջուր գետից Մեծամորի N2 (Ակնալճի) ջ/կ-ով 201.3 լ/վ, Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի 128.43 հա՝ Սևջուր գետից Հայկաշենի N 1 և N 2 ջ/կ-ներով 64.3 լ/վ և ջ 86.3 լ/վ, Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի 95.1 հա և Հայկաշեն բնակավայրի 148.6 հա՝ Սևջուր գետից Մեծամորի ջ/կ-ով՝ 107.7 լ/վ և 153.0 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 21-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն