ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Էջմիածին» ՋՕԸ-ի՝ գյուղատնտեսական /ոռոգման նպատակով Արմավիրի մարզի Արաքս համայնքի Ապագա բնակավայրի 116.53 հա՝ փոսորակ- ջրհավաք լճակի գրունտային ջրերից Ապագայի N 1 և N 2 ջ/կ-ներով 70.4 լ/վ և 50.05 լ/վ, Արաքս համայնքի Արաքս բնակավայրի 197.5 հա և Ջրառատ բնակավայրի 53.08 հա՝ փոսորակ-ջրհավաք լճակի գրունտային ջրերից Արաքսի դոտացիոն ջ/կ-ով 97.9 լ/վ և 34.1 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 21-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն