ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.07.2025
Մշակվում է «Էջմիածին» ՋՕԸ-ի Արմավիրի մարզի տարածքներում գյուղատնտեսական /ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Էջմիածին» ՋՕԸ-ի՝ Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան՝ 41.0 հա- 43.9լ/վ, Ծաղկալանջ՝ 19.1 հա-19.3լ/վ, Մրգաստան՝ 71.33 հա- 64.5 լ/վ, Ծաղկունք՝ 108.31 հա- 91.7լ/վ, Արաքս համայնքի Ակնաշեն՝ 52.01 հա- 46.5 լ/վ, Արտիմետ՝ 442.51 հա- 409.0 լ/վ, Խորոնք՝ 331.15 հա- 268.9 լ/վ, Լուսագյուղ՝ 8.35 հա-9.1 լ/վ, Գրիբոյեդով՝ 232.23 հա- 202.6 լ/վ, Առատաշեն՝ 517.25 հա- 374.3 լ/վ, Ապագա՝ 40.4 հա-41.6 լ/վ և Առատաշեն՝ 17.3 հա-15.2 լ/վ, Ֆերիկ համայնքի Ֆերիկ՝ 24.8 հա- 46.1 լ/վ, Մեծամոր համայնքի Ակնալիճ՝ 36.15 հա-59.8 լ/վ, Տարոնիկ՝ 160.32 հա-138.6 լ/վ, Արաքս համայնքի Առատաշեն՝ 18.4 հա-16.7 լ/վ, Փարաքար համայնքի Արևաշատ՝ 48.49 հա-59.1 լ/վ, Մուսալեռ՝ 21.12 հա-33.0 լ/վ, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաք՝ 473.54 հա- 384.4 լ/վ, Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս՝ 157.55 հա- 154.0 լ/վ, Ոսկեհատ՝ 289.72 հա-192.5 լ/վ, Վաղարշապատ համայնքի Էջմիածին քաղաքի պետական տնկարանի տարածք՝ 105.6 հա-105.7 լ/վ ջրաքանակներով գյուղատնտեսական /ոռոգման նպատակով ստորերկրյա ջրային ռեսուրսից՝ ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը։
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 28-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն