ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Էջմիածին» ՋՕԸ-ի՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրի 135.9 հա՝ Սևջուր գետից Մեծամորի (Ակնալճի) ջրհան կայանով 204.0 լ/վ, Արաքս համայնքի Հայկաշեն բնակավայրի 129 հա՝ Սևջուր գետից Հայկաշենի N 1 ջրհան կայանով 80.6 լ/վ և N 2 ջրհան կայանով 79.7 լ/վ, Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի 95.0 հա և Հայկաշեն բնակավայրի 148.8 հա՝ Սևջուր գետից 107.6 լ/վ և 153.2 լ/վ, Արաքս համայնքի Ապագա բնակավայրի 116.0 հա՝ փոսորակ- ջրհավաք լճակի գրունտային ջրերից Ապագայի N 1 ջրհան կայանով 69.6 լ/վ և Ապագայի N 2 ջրհան կայանով 50.1 լ/վ, Արաքս համայնքի Արաքս բնակավայրի 197.5 հա և Ջրառատ բնակավայրի 52.9 հա՝ փոսորակ-ջրհավաք լճակի գրունտային ջրերից Արաքսի դոտացիոն ջրհան կայանով 97.9 լ/վ և 33.8 լ/վ ջրաքանակներով գյուղատնտեսական /ոռոգման նպատակով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 մարտի 10-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն