ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.07.2024
Մշակվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ազատ գյուղի, Շատվան գյուղի, Գեղամաբակ գյուղի վարչական տարածքներում ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ.  N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ազատ գյուղի (15 հա), Շատվան գյուղի (70 հա), Գեղամաբակ գյուղի (50 հա) վարչական տարածքներում Էդվարդ Նալբանդյանի ընդհանուր 135 հա սեփական հողատարածքի ստորերկրյա ջրային ռեսուրսից գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով համապատասխանաբար՝ 5.6 լ/վ, 42.0 լ/վ և 30.0 լ/վ ջրաքանակներով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2024 թվականի հուլիսի 29-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն