ՀՀ շրջակա միջավայրի նախարարութան և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ի միջև կնքված համագործակցության 5-ամյա հուշագրի շրջանակում իրականացվող «Վաղ թռչուն» նախագծի շրջանակում ձե՛ռք բերեք գալիք համերգի տոմսերը 10% ԶԵՂՉՈՎ, որը ձեզ համար բերել է վաղ թռչունը։
Համագործակցության շրջանակում «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ»-ն աշնանային համերգաշրջանը նվիրել է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների պահպանությանը։
Նախագծի իրականացման հարցում մեծ ներդրում ունի Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan ) ծրագիրը:
Մանրամասները՝ https://bit.ly/3BFUl8Q ։