Համաձայն «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 10-րդ և 11-րդ հոդվածների, Շիրակի մարզի Ախուրյանի ջրամբարում իրականացվել է ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ:
Հաշվառման արդյունքում Ախուրյանի ջրամբարում արձանագրվել են հետևյալ ձկնատեսակների արդյունագործական պաշարներ՝
• Կարաս,
• Կողակ,
• Ծածան,
• Թեփուղ,
• Մանրաթեփուղ,
• Լոքո,
• Ենթաբերան,
• Խեցգետին:
Նշված կենդանատեսակների բնօգտագործման վճարները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի 208-րդ հոդվածով։
Շիրակի մարզի Ախուրյանի ջրամբարում արդյունագործական նպատակներով ձկնորսություն իրականացնել ցանկացողները մինչև ս.թ. մայիսի 14-ը ներառյալ, պայմանագիր կնքելու մասին լրացված դիմում-հայտերը կարող են ներկայացնել շրջակա միջավայրի նախարարության էլեկտրոնային փոստին` minenv@env.am: