ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.06.2025
Մշակվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի խմելու-կենցաղային նպատակով «Դրախտիկի» և «Քերծի վերևի» կոչվող աղբյուրներից՝ 1.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Դրախտիկ բնակավայրի խմելու-կենցաղային նպատակով «Դրախտիկի» և «Քերծի վերևի» կոչվող աղբյուրներից՝ 1.0 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության նախագիծը :
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հունիսի 27-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն