Բաժին՝ գիտության, մշտադիտարկման, զբոսաշրջության և իրազեկման բաժին
Պաշտոն՝ կադաստրի վարման և մոնիթորինգի մասնագետ
Աշխատանքային նկարագրություն՝
«Դիլիջան» ազգային պարկ»-ի ընդհանուր գոտիներում կոորդինատային համակարգով տարածքների տեղադիրքերի որոշում, համապատասխան փաստաթղթերի կազմում, աշխարհագրատեղեկատվական համակարգով (ԱՏՀ) աշխատանքների իրականացում։
Պարտականություններ՝
Կառուցապատման իրավունքով տրամադրվող հողատարածքների համար պահանջվող փաթեթների նախագծերի կազմում՝ միջգերատեսչական հանձնաժողովին ներկայացնելու նպատակով
Ազգային պարկի տարածքում առկա սողանքների հայտնաբերում, ազգային պարկի քարտեզների, մասնաճյուղերի տարածքների ճշգրտումների իրականացում՝ համապատասխան մասնագետների հետ միասին
Համապատասխան մարմինների տեղեկատվության տրամադրում
Կադաստրի վարման համար անհրաժեշտ նյութերի պատրաստման աշխատանքների կոորդինացում
Կազմակերպության տարածքի սահմանների ուսումնասիրություն, արդյունքների վերլուծություն և քարտեզ-սխեմաների կազմում
Գիտական ուսումնասիրությունների և մոնիթորինգի իրականացման ընթացքում ստացված տվյալների բազայի հիման վրա հավաքագրում և դասակարգում
Տարածքների և բնական պաշարների օգտագործման հաշվառում, ամփոփում և վերլուծում
Տարածքների օգտագործման օպտիմալ ծանրաբեռնվածության բավահայտում
Կառուցապատման իրավունքով և վարձակալությամբ տրամադրված հողատարածքների վերաբերյալ ամբողջական փաստաթղթերի փաթեթի տնօրինում
Իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ղեկավար կազմին դրանց ներկայացում
Տվյալ բաժնին ուղղված գրություններին և հանձնարարականներին արագ և ճիշտ արձագանքում
Բաժնի ընդհանուր գործունեության կոորդինացում, տրամադրված գույքի պատշաճ օգտագործում և պահպանում
Օրենսդրությանը և ՀՀ Աշխատանքային օրենսգրքին չհակասող այլ աշխատանքների իրականացում
Սահմանված պահանջներ՝
Բարձրագույն կրթություն
Առնվազն 3 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
Բանավոր և գրավոր հաղորդակցման ունակություններ
Կազմակերպչական ունակություններ
Բանակցելու և խնդիրներին օպտիմալ լուծումներ տալու ունակություն
Գիտահետազոտական և գիտական ուսումնական հաստատություններում միջազգային լայն կապերի առկայություն
Կառավարման հմտություններ
Անհրաժեշտ օրենսդրության իմացություն
Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում
Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
Տարածքների քարտեզների աշխատանքի համար համակարգչային ծրագրերի իմացություն
Հանձնարարությունների միաժամանակյա կատարում
Համակարգչային իմացություն (MS Office, Internet Tools)
Ինքնակենսագրականները ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Կադաստրի վարման և մոնիթորինգի մասնագետ»
Դիմելու վերջնաժամկետը` փետրվարի 8, ժամը 15:00:
Հարցազրույցը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը՝ 12:00: