ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.01.2021
«Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Անտառապահ»-ի 4 թափուր հաստիքները համալրելու նպատակով

Բաժին՝ Պահպանության բաժին
Պաշտոն՝ Մասնաճյուղի անտառապահ
Աշխատանքի նկարագրություն՝
«Դիլիջան» ազգային պարկ»-ի տարածքի բուսական և կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության ապահովում՝ ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնակարգերին համապատասխան։
Պարտականություններ՝
Պահաբաժնի տարածքի պահպանության իրականացման աշխատանքների կազմակերպում, ամենօրյա հսկողության իրականացում
Համապատասխան պահաբաժինների տարածքում օրինազանցությունների կանխում՝ ՀՀ օրենսդրության և կազմակերպության ներքին կանոնադրության համաձայն
Բնապահպանական և բնօգտագործման ռեժիմները, պատմամշակութային հուշարձանների պահպանման գոտիների սահմանված ռեժիմը խախտող ցանկացած գործողության հսկում, ամենօրյա աշխատանքի արդյունքների վերաբերյալ զեկույցների կազմում
Կազմակերպության ռեժիմի խախտումների կամ դրանց նախանշանների դեպքում՝ ՀՀ օրենսդրության և ներքին կանոնադրության համաձայն համապատասխան ընթացակարգերի պատշաճ իրականացում
Բացահայտված իրավախախտումների  կամ դրանց նախանշանների դեպքում համապատասխան անտառխախտման արձանագրությունների կազմում և զեկույցների տրամադրում ղեկավարությանը
Իրավախախտումների դեպքում համապատասխան քայլերի իրականացում, այդ թվում՝ գույքի առգրավում
Պահաբաժնի տարածքում ուղեփակոցների մուտքի և ելքի ստուգման կազմակերպում և վերահսկում
Ուղեփակոցներից մուտք գործող և տարածքը լքող փոխադրամիջոցների և անձանց գույքի ստուգման կազմակերպում և վերահսկում
Պետական սեփականություն հանդիսացող տարածքների ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման դեպքում համապատասխան գործողությունների իրականացում
Բնության հատուկ պահպանվող տարածքի կանոնադրությամբ սահմանված բնապահպանական նորմերի կատարման ապահովում
Հրդեհների ժամանակ բաժնի կողմից տարվող համապատասխան աշխատանքների կատարմանը մասնակցություն
Գիտական, ճանաչողական և այլ նպատակներով այցելությունների դեպքում այցելուների ուղեկցման կոորդինացում և վերահսկում
Սեզոնային ստուգումներին մասնակցություն
Շաբաթական աշխատանքային քննարկումներին ակտիվ մասնակցություն
Գիտաճանաչողական աշխատանքների դեպքում պահպանության գժով աջակցության տրամադրում
Ազգային պարկի տարածքի սանիտարական վիճակի բացահայտում և դրանց մասին զեկույցների կազմում
Ազգային պարկի արգելոցային և արգելավայրային տարածքներ մուտք գործող անձանց պարտադիր պայման հանդիսացող անցագրերի ստուգում
Մասնաճյուղի ղեկավարի կամ ավագ անտառապահի բացակայության դեպքում վերահսկողության լիակատար իրականացում
Քամատապալ, ձյունակոտոր և հողմատապալ փայտանյութի չափագրման և բացթողնման աշխատանքների կազմակերպում
ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն վերադասի կողմից այլ հանձնարարականների իրականացում
Սահմանված պահանջներ՝
Միջնակարգ կրթություն
Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ
Արական սեռի ներկայացուցիչների դեպքում ՀՀ պարտադիր զինվորական ծառայությունը հաստատող փաստաթուղթ
Տեղեկանք առողջական վիճակի վերաբերյալ
Կազմակերպության և  տարածքի ռելիեֆի իմացություն
Կազմակերպության բնական և կենդական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
Կազմակերպության պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ գիտելիքներ
Ֆիզիկական համապատասխան պատրաստվածություն
Բարձր պատասխանատվության զգացում
Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնության մեջ աշխատելու ունակություն 
Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն
Հանձնարարականների միաժամանակյա կատարման ունակություն
Ինքնակենսագրականները ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Անտառապահ»
Դիմելու վերջնաժամկետը` փետրվարի 8, ժամը 15:00:
Հարցազրույցը տեղի կունենա փետրվարի 11-ին, ժամը՝ 15:00: