Մրցույթ թիվ 26
«Դիլիջան» ԱՊ» ՊՈԱԿ-ները անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրված հողերից մրցութային կարգով, կառուցապատման իրավունքով կատարում է 10 (տասը) հողակտորի հողհատկացում
Լոտի հերթական համարը | Հողամասի տեսակը | Հողամասի տրամադրման նպատակը | Հողամասի չափը | Հողամասի մեկնարկային գինը | Հողամասի գտնվելու վայրը | Հողամասի տրամադրման ժամկետը |
ԼՈՏ 26-1 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0.25 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 33 քառ․ | Մինչև 60 տարի |
ԼՈՏ 26-2 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0.58706 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 1 քառ․․ | Մինչև 60 տարի |
ԼՈՏ 26-3 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0.40971 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 8 քառ․ | Մինչև 60 տարի |
ԼՈՏ 26-4 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0.10443 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 33 քառ․ | Մինչև 60 տարի |
ԼՈՏ 26-5 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0․69314 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 33 քառ․ | Մինչև 60 տարի |
ԼՈՏ 26-6 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0.28 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 1 քառ․ | Մինչև 60 տարի |
ԼՈՏ 26-7 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0.2393 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Հաղարծին տեղամաս» մասնաճյուղի 31 քառ․ | Մինչև 60 տարի |
ԼՈՏ 26-8 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0.18097 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 19 քառ․ | Մինչև 60 տարի |
ԼՈՏ 26-9 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0.02 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի 45 քառ․ | Մինչև 60 տարի |
ԼՈՏ 26-9 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Կառուցապատման իրավունքով, հանգստի և սպասարկում կազմակերպելու համար նախատեսվող հող | 0.54150 հա | 400 (չորս հարյուր) դրամ | «Դիլիջան» ազգային պարկի «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի 33 քառ․ | Մինչև 60 տարի |
Համաձայն Կառավարության 18.12.2008թ. N 1578-Ն որոշման
1. մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝1. մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
ա. հողամասի մակերեսը,
բ. վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքի ժամկետները,
գ. կառուցապատման դեպքում՝ դրա իրականացման ժամկետը,
դ. հողամասի համար առաջարկվող վարձավճարի չափը,
ե. նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները (Համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի պահանջների),
զ. շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,
է. բնության հատուկ պահպանվող տարածքների առանձնացված համապատասխան գոտիների նկատմամբ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերում վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով իրականացվող գործունեության համապատասխանությունը.
2. մրցութային փաթեթներին ներկայացվող պայմաններն են։ Ընդ որում, վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունք ձեռք բերելու դեպքում
մրցութային փաթեթներին պարտադիր ներկայացվում եմ հետևյալ պայմանները՝
ա. ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության առկայությունը,
բ. տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,
գ. կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների (այդ թվում՝ սեպտիկ հորեր) տեղադրումը,
դ. սանհանգույցների առկայությունը,
ե. տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,
զ. ըստ անհրաժեշտության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը,
է. ըստ անհրաժեշտության, «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված կարգով համապատասխան շինարարության թույլտվության ստացումը.
Հիմք ընդունելով Կառավարության 12․04․2001թ․ N 286 որոշման 50-րդ կետի 2-րդ մասը սահմանվում է, որ ներդրումային ծրագրերը կազմելիս անհրաժեշտ է հաշվի առնել հետևյալ լրացուցիչ պահանջներն ու պայմանները՝
1․ հողամասերը պետք է կառուցապատվեն ոչ հիմնական կառույցներով, հիմնականում մետաղական կամ փայտյա կոնստրուկցիաներով,
2․ պետք է կիրառվեն այլընտրանքային էներգիայի ստացման աղբյուրներ՝
- Ֆոտովոլտային կայանների տեղադրման դեպքում՝ դրանք տեղադրվեն գետնից բարձր (շինությունների տանիքային հատվածում),
3․ իրականացնել տարածքի շուրջտարի գործունեության ծրագրեր,
4․ իրականացնել տարածքում հակահրդեհային պաշտպանության միջոցառումներ կամ բռնկված հրդեհների դեպքում աջակցել հրդեհաշիջման աշխատանքների իրականացմանը,
5․ ներկայացնել ներդրումների ծավալը, ժամկետը ու դրանց իրականացման ժամանակացույցը (բաշխումը ըստ տարիների), ինչը հանդիսանալու է պայմանագրի անբաժանելի մաս,
6․ ապահովել տարածքի համապատասխանեցումը հաշմանդամություն ունեցող անձանց համար,
7․ ներդրումների իրականացման ժամանակահատված սահմանել մինչև 5 տարի՝ չհաշված անհաղթահարելի ուժի ազդեցությունը,
8․ տարածքի ապահովում ավտոկայանատեղիով (ըստ անհրաժեշտության)
9․ սահմանել, որ նախատեսված ներդրումների ծավալի 80% ըստ ժամանակացույցի չիրականացնելու պարագայում այն հանդիսանալու է պայմանագրի միակողմանի լուծման հիմք,
10․կառուցապատման միավորների ճարտարապետա-հատակագծային նախագծերը կազմելիս արտաքին տեսքի ձևավորման մասը մշակել տարածքին և բնական լանդշաֆտներին համահունչ, ազգային ճարտարապետական արժեքների պահպանմամբ։
11․ հողամասի կառուցապատման իրավունքի օտարումը կարող է իրականացվել բացառապես հողամասի սեփականատիրոջ համաձայնությամբ, ինչը հանդիսանալու է պայմանագրի կետ։
Հղում դեպի տարածական տվյալներ
https://drive.google.com/drive/folders/1KJ1yA3aSKXVdzFHbejrMC3PscaZIv2Gc?usp=sharing
Մրցույթը կկայանա 2024թ-ի մարտի 20-ին ժամը 14։30 -ին:
Ծրագրերը փակ ծրարով հանձնելու վերջնաժամկետը 2024թ-ի 2024թ-ի մարտի 18-ի ժամը 12։00 է, ք. Երևան, Կառավարական համար 3 մասնաշենք 5 հարկ 506 սենյակ, հեռ.+374 11 818506 և +374 11 818514
Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որի ներկայացրած ծրագիրը հավանության կարժանանա և կառաջարկի առավելագույն գումար:
Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն:
Մրցույթի կարգի մասին ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով՝
Պայմանագիր «Դիլիջան» ազգային պարկի հողերի (հողամասի) կառուցապատման իրավունքի տրամադրման մասին
Խորհրդատվական փաստաթուղթ «Դիլիջան» ազգային պարկի տարածքում հողամասերի վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքի տրամադրման
Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք
ԲՀՊՏ-ի ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ