ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
21.08.2023
Սեփական միջոցներով COP28 - ին մասնակցության հայտերի ընդունում

2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Արաբական Միացյալ Էմիրություններում կայանալիք Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի 28-րդ համաժողովին (COP 28) սեփական միջոցներով մասնակցել ցանկացողները կարող են դիմել շրջակա միջավայրի նախարարություն՝ Հայաստանի պատվիրակության կազմում ընդգրկվելու համար։ 
Հետաքրքրված անձանց գործունեությունը պետք է համապատասխանի կլիմայի փոփոխության ոլորտում հետևյալ ուղղություններին՝ 
-հարմարվողականություն 
-մեղմում (հատկապես վերականգնվող էներգետիկայի ոլորտում գործունեություն ծավալող ձեռնարկատերեր), 
-նորարարություն/տեխնոլոգիաներ/լուծումներ
- կլիմայական ֆինանսներ
Ցանկացողները պետք է հայտ ներկայացնեն շրջակա միջավայրի նախարություն՝ կցելով  CV և մոտիվացիոն նամակ, ինչը  կքննարկվի նախարարի 2023 թվականի օգոստոսի 7-ի  268-Ա հրամանով հաստատված աշխատանքային խմբի անդամների կողմից՝ վերջնական ընտրություն կատարելու նպատակով։  
Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է՝ 2023 թվականի սեպտեմբերի 20-ը։ 
Կոնտակտային տվյալներ՝  Կլիմայական քաղաքականության վարչություն, 011818552, climate_change@env.am