ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.08.2022
Սեփական միջոցներով #COP27 –ին մասնակցության հայտերի ընդունում

2022 թվականի նոյեմբերի 7-18 -ը Եգիպտոսում կայանալիք #COP27 կլիմայական համաժողովին ընդառաջ, Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմը ձևավորելու նպատակով, Շրջակա միջավայրի նախարարությունը հրավիրում է կլիմայի փոփոխությամբ հետաքրքրված բոլոր շահագրգիռ անհատներին, որոնց գործունեությունը միտված է՝
- կլիմայի փոփոխության լուսաբանմանը,
- կլիմայական ֆինանսների ներգրավմանը կամ ֆինանսական վերլուծությանը,
- կլիմայի փոփոխության հարմարվողականության կամ մեղմման միջոցառմումների մշակմանը կամ իրականացմանը,
- կլիմայի փոփոխության ոլորտում էկոկրթության ուղղված աշխատանքների իրականացմանը,
- կլիմայի փոփոխության նկատմամբ որևէ ոլորտի խոցելիության ուսումնասիրմանը,
- կլիմայական գործողություններում կանանց ներգրավվածության խթանմանը։
Սեփական միջոցներով մեկնել ցանկացողները պետք է հայտ ներկայացնեն Շրջակա միջավայրի նախարություն, որտեղ վերջինս կքննարկվի նախարարի տեղակալ, «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Գայանե Գաբրիելյանի ղեկավարությամբ ձևավորված աշխատանքային խմբի անդամների կողմից՝ վերջնական ընտրություն կատարելու նպատակով։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2022 թվականի օգոստոսի 25-ն է։
Հայտադիմումները ներկայացնել g.makunts@env.am էլ. հասցեով։