ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.02.2025
«Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի Գ.Չաուշի խճուղի 5 հասցեում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի մարտի 3-ին՝ ժամը 10:00-ին, Պռոշյան բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Նաիրի համայնքի Պռոշյան բնակավայրի Գ.Չաուշի խճուղի 5 հասցեում մաքսային և լոգիստիկ կենտրոնի կառուցման ՇՄԱԳ հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), Նաիրի համայնքապետարանի և նախաձեռնողի (առկայության դեպքում) պաշտոնական կայքերում:
Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ին (հասցե՝ ք. Երևան, Բուզանդի 1/3, էլ.փոստ՝envexpertise@env.am),  հեռ. 011 220 218: