14.07.2022
Սևանի պահպանությանն ու լճի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելուն ուղղված ուղերձների և կոչերի մրցույթ
Շրջակա միջավայրի նախարարությունը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) Եվրոպական միության և Գերմանիայի կառավարության կողմից ֆինանսավորվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում) հայտարարում են Սևանի պահպանությանն ու լճի նկատմամբ հոգատար վերաբերմունք ցուցաբերելուն ուղղված ուղերձների և կոչերի մրցույթ:
Ընտրված ուղերձները օգտագործվելու են ծրագրի կողմից աջակցվող տարբեր միջոցառումների ժամանակ տպագրական նյութերի տեսքով:
Մանրամասների համար կարող եք այցելել հետևյալ հղումով՝ https://bit.ly/3uMmI3U: