Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի N 806-Ն որոշման հավելվածի 25-րդ կետով, շրջակա միջավայրի նախարարի պարտականությունները կատարաղոի 2024 հունիսի 25-ի Միջգերատեսչական մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին N 234-Ա հրամանով՝ շրջակա միջավայրի նախարությունը հրավիրում է բոլոր սուբյեկտներին մասնակցելու պետական անտառային նշանակության հողերից հանգստի և զբոսաշրջության կազմակերպման նպատակով՝ վարձակալության իրավունքով տրամադրման մրցույթին:
Մրցույթի կազմակերպիչի անվանումը, մրցույթի կազմակերպման վայրը (հասցեն).
Մրցույթը կազմակերպում է շրջակա միջավայրի նախարարությունը: Մրցույթի անցկացման վայրն է քաղ. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3 հանձնաժողովի քարտուղար՝ Գ.Պետրոսյան, հեռ. 011818538:
Մրցույթի մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարը.
Մրցույթին մասնակցության նախավճարի դրամային հաշվեհամարն է ֆինանսների նախարարության գործառնական վարչության Երևանի N 1 ՏԲԳ հաշվեհամարը, 900018002270:
Մրցույթին մասնակցության հայտին կից պահանջվող փաստաթղթերի ցանկը.
Համաձայն ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի Պետական անտառները և անտառային հողերն օգտագործման տալու կարգը սահմանելու մասի թիվ 806-Ն որոշման՝ մրցույթին մասնակցության հայտին (N 2 ձև) կից ներկայացվում են`
1. անտառօգտագործման ծրագիրը (գիտահետազոտական նպատակներով օգտագործման դեպքում՝ տվյալներ ծրագրվող գիտահետազոտական աշխատանքների ուղղվածության և հետազոտվող օբյեկտի մասին).
1.1 նախատեսվող միջոցառումների իրականացման ժամանակացույցն ըստ իրականացման տարվա.
1.2 ներդրումների չափը և ժամանակացույցն ըստ ներդրումային յուրաքանչյուր տարվա.
1.3 սխեմաներ և քարտեզներ.
1.4 ակնկալվող արդյունքը.
2. նախավճարի մուծումը հաստատող փաստաթղթի պատճենը.
3. իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար՝ համապատասխանաբար պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը.
4. անձնագրի պատճենը` ֆիզիկական անձանց համար.
5. հայտատուի կողմից տրված լիազորագիրը, եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը:
Մրցութային հանձնաժողովի անդամների կողմից խրախուսվում է մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման իրատեսական, առավել ներդրումային ծրագրերը և նվազագույն տարեկան վարձավճարի չափից ավել վարձավճար առաջարկող հայտերը:
Մրցույթի պայմանները, մրցույթի հաղթողին որոշելու կարգը.
Հանձնաժողովի անդամները մրցույթին մասնակցող հայտատուների կողմից ներկայացված անտառօգտագործման ծրագիրը գնահատում են ՀՀ կառավարության 2007 թվականի մայիսի 24-ի թիվ 806-Ն որոշման 1-10 բալանոց միավորների համակարգով:
Մրցույթում հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած հայտի գնահատված միավորների հանրագումարն առավելագույնն է մնացած մասնակիցների միավորների համագումարից, բայց ոչ պակաս հանձնաժողովի անդամնեի կողմից գնահատվելիք առավելագույն միավորների հանրագումարի կեսից:
Հավասար միավորների դեպքում հաղթողը որոշվում է վիճակահանությամբ:
Մրցույթում հաղթող չճանաչված մասնակիցները մրցույթի մասնակցության նախավճարի վերադարձման նպատակով դիմում են տրամադրողին, որը դիմումն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում նախավճարի գումարը վերադարձնում է նրանց:
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցը մրցույթի նախապատրաստական աշխատանքների հետ կապված բոլոր տեսակի ծախսերը 10 աշխատանքային օրվա ընթացքում միանվագ վճարում է ֆինանսների նախարարության գործառնական վարչության Երևանի N 1 ՏԲԳ հաշվեհամարին 900018002270:
Եթե մրցույթում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է արձանագրությունն ստորագրելուց կամ 15 օրվա ընթացքում պայմանագիր կնքելուց, ապա նրա վճարած նախավճարը չի վերադարձվում: