«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը բարեկարգման, կահավորման և սպասարկման նպատակով կատարում է հանրային №7, №9, №10, №11, №12 լողափերի տրամադրում
հ/հ | Ծածկագիրը | Լողափի անվանումը |
Հողամասի նպատակային նշանակությունը | Հողամասի գործառնական նշանակությունը | Չափը | Նախավճարի չափը /ՀՀ դրամ/ | Տարեկան վճարի մեկնարկային գին /ՀՀ դրամ/ | Լողափի գտնվելու վայրը | Տեխնիկական բնութագիր | Լողափի տրամադրման ժամկետը |
1 | ԼՈՏ 1 | 7 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Հանրային լողափի կահավորում, բարեկարգում և սպասարկում | 0.78 հա | 4 680 /չորս հազար վեց հարյուր ութսուն/ | 93 600 /իննսուներեք հազար վեց հարյուր/ | Գավառ համայնքի, Նորատուս բնակավայրի հարակից Սևան-Գավառ-Մարտունի ավտոմայրուղուց մինչև լիճ ընկած ափամերձ հատված (ամբողջությամբգտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) | Հեռավորությունը Երևանից 110 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 40ր: Առավելությունները՝ ծառապատ տարածք է, տարածքի համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, ավազային ափով լողափ է, ջրի խորությունը աստիճանական, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում։ Ծանոթություն Տեղում ինժեներական ենթակառուցվածքներ առկա չեն, դրանք գտնվում են 100-1000մ հեռավորության վրա, կոյուղագծեր գոյություն չունեն։ |
12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից |
2 | ԼՈՏ 2 | 9 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Հանրային լողափի կահավորում, բարեկարգում և սպասարկում | 1.0 հա | 6 000/վեց հազար/ | 120 000 /հարյուր քսան հազար/ | Գավառ համայնքի, Լճափ բնակավայրի հարակից տարածք (16.80%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) | Հեռավորությունը Երևանից 73 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 15ր։ Առավելությունները՝ Գրավիչ լողափ է, ավազային ափով, ջրի խորությունը աստիճանական, գեղեցիկ տեսարան դեպի հանդիպակած լեռներ, շրջակայքում այլ հանգստի գոտիները բավականին քիչ են: Ծանոթություն Տեղում ինժեներական ենթակառուցվածքներ առկա չեն, գտնվում են 100-1000 մ հեռավորության վրա, կոյուղագծեր գոյություն չունեն։ |
12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից |
3 | ԼՈՏ 3 | 10 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Հանրային լողափի կահավորում, բարեկարգում և սպասարկում | 1.0 հա | 6 000/վեց հազար/ | 120 000 /հարյուր քսան հազար/ | Շողակաթ համայնքի Շողակաթ բնակավայրի հարակից տարածքում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) | Հեռավորությունը Երևանից 105 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 40ր Առավելությունները՝ Գրավիչ լողափ է, կլիման բարենպաստ՝ արևկող և տաք, առանց քամիների, լողափը ավազային է և գեղեցիկ տեսարան ունի դեպի Թերակղզի: Ծանոթություն Հարևանությամբ գտնվում է Արտանիշի արգելոցը, ինչը կարող է ապահովել հանգստացողների լրացուցիչ հոսք: Գտնվում է Ծովագյուղ-Վարդենիս Մ-14 միջպետական ավտոճանապարհից 900 մ գրունտային ճանապարհով հեռավորության վրա։ Տեղում ինժեներական ենթակառուցվածքներ առկա չեն, գտնվում են 100-1000 մ հեռավորության վրա, կոյուղագծեր գոյություն չունեն։ |
12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից |
4 | ԼՈՏ 4 | 11 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Հանրային լողափի կահավորում, բարեկարգում և սպասարկում | 1.0 հա | 6 000/վեց հազար/ | 120 000 /հարյուր քսան հազար/ | Գավառ համայնք, Գավառ քաղաքին հարակից տարածքում (որից` 35.52%-ը գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից բարձր) | Հեռավորությունը Երևանից 112 կմ, երթևեկության տևողությունը 1ժ 45ր: Առավելությունները՝ տարածքի համաչափ զարգացման հնարավորություն է ընձեռում, տեղական բնակչությանը հանգստի գոտով ապահովում, տուրիստական ենթակառուցվածքների զարգացում, լողափը ավազային ափով է։ Ծանոթություն Տեղում ինժեներական ենթակառուցվածքներ առկա չեն, գտնվում են 100-1000 մ հեռավորության վրա, կոյուղագծեր գոյություն չունեն։ |
12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից |
5 | ԼՈՏ 5 | 12 | Բնության հատուկ պահպանվող տարածքների հող | Հանրային լողափի կահավորում, բարեկարգում և սպասարկում | 1.2 հա | 9 000 /ինը հազար/ | 180 000 /հարյուր ուսուն հազար/ ՀՀ դրամ | Մարտունի համայնքի Մարտունի քաղաքին հարակից տարածքում (հողամասն ամբողջությամբ գտնվում է 1905.0 մ բացարձակ նիշից ցածր) | Հեռավորությունը Երևանից 125 կմ, երթևեկության տևողությունը 2ժամ: Առավելությունները՝ Գրավիչ լողափ է, կլիման բարենպաստ՝ արևկող և տաք, առանց քամիների, լողափը ավազային է և գեղեցիկ, գտնվում է Մարտունի քաղաքի հաևանությամբ և Մարտունու տարածաշրջանում, այլ հանգստի գոտիները գրեթե չկան, Հանգստի կազմակերպման համար բարենպաստ է, կարող է հետաքրքրություն ներկայացնել Վայքի և Սյունիքի մարզերի ազգաբնակչության համար։ Ծանոթություն Գտնվում է Սևան-Մարտունի-Գետափ Մ-10 միջպետական ավտոճանապարհից 1400 մ ճանապարհով հեռավորության վրա։ Տեղում ինժեներական ենթակառուցվածքներ առկա չեն, գտնվում են 100-1000 մ հեռավորության վրա, կոյուղագծեր գոյություն չունեն։ |
12տարի, պայմանագրի կնքման օրվանից 2 տարի հաղթողը ազատվում է վճարը վճարելու պարտավորությունից |
Համաձայն ՊՈԱԿ-ի խորհրդի կողմից 12.09.2023թ-ին հաստատված «Հանրային լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման տրամադրման» կարգի
1. մրցութային փաթեթներին ներկայացվող նվազագույն պահանջներն են՝
ա. լողափի համար առաջարկվող վարձավճարի չափը
բ. նախատեսվող ներդրումների չափը՝ կցելով ֆինանսական երաշխիքները,
գ. Շրջակա միջավայրի պահպանության միջոցառումները,
դ. նախատեսվող գործունեության կայունությունը (շարունակականությունը),
դ. օբյեկտի կարճ ժամանակում շահագործման հնարավորությունը (իրատեսական ժամկետը),
ե. սոցիալ-տնտեսական բաղադրիչ (ստեղծվող աշխատատեղերի թիվը. ազդեցությունը տարածքի սոցիալ-տնտեսական զարգացման վրա),
զ. ռիսկերի գնահատումը և դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումների առկայությունը։
2. Լողափերի կահավորմանը, սպասարկմանը և բարեկարգմանը ներկայացվող պարտադիր պայմաններն են.
ա.Հանգստացողների ազատ մուտքի, ավտոկայանատեղի, խաղահրապարակի,հանդերձարանների, սանհանգույցների, շվաքարանների և ցնցուղարանների անվճար ապահովումը։
բ. Կարգով սահմանված լողափի բարեկարգման, կահավորման և սպասարկման տեխնիկական բնութագրի ապահովումը.
գ. Կարգով սահմանված հանրային լողափերի սպասարկմանը ներկայացվող պարտադիր պահանջների պահպանումը.
դ.Հանրային լողափերը հաշմանդամություն ունեցող անձանց և բնակչության սակավաշարժուն խմբերի պահանջներին համաձայն Կարգի համապատասխանեցնելը.
ե. ըստ անհրաժեշտության, սահմանված կարգով ջրօգտագործման թույլտվության ստացումը,
զ. տարածքի խմելու և կենցաղային ջրով ապահովումը,
է. կեղտաջրերի լոկալ մաքրման կայանների տեղադրումը,
ը. սանհանգույցների առկայությունը,
թ. տարածքի սանիտարահիգենիկ պայմանների ապահովումը,
ժ. ըստ անհրաժեշտության, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով սահմանված կարգով փորձաքննական դրական եզրակացության ստացումը,
ի. Լողափի շահագործումը բացառել առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների մատուցման,
լ. լողափը կառուցապատել ոչ հիմնական կառույցներով, հիմնականում մետաղական կամ փայտյա կոնստրուկցիաներով,
3. մրցութային փաթեթներին ներկայացվող պայմաններն են։
ա. հայտ (համաձայն ձև 3-ի),
բ. անձնագրի (ֆիզիկական անձի դեպքում) կամ պետական գրանցման վկայականի (իրավաբանական անձի դեպքում) պատճենը
գ. մրցույթային փաթեթը (ներդրումային ծրագիր-նախագիծ)՝ փակ ծրարով։
Մասնակիցները մրցույթային փաթեթները պետք է ներկայացնեն սոսնձված և ստորագրված փակ ծրարով: Ծրարի վրա նշելով հետևյալ գրառումները.
1) հրապարակային ծանուցման մեջ նշված հայտի ներկայացման վայրը (հասցեն),
2) «չբացել մինչև մրցույթի անցկացման օրը» բառերը:
Մրցույթը կկայանա 2024թ-ի «հունվարի» 12-ին ժամը «11:00 »-ին, ք. Երևան, Կառավարական համար 3 մասնաշենք, 5-րդ հարկ, հեռ:+374 0261 2 40 44:
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը 2024թ հունվարի 09-ի ժամը 11:00-ն է։
Մրցույթի մասնակիցները մրցույթին մասնակցելու համար պետք է մրցույթի անցկացման օրը ՊՈԱԿ-ի 900018002890 հաշվեհամարին մուծեն նախավճար:
Մրցույթում հաղթող կճանաչվի այն մասնակիցը, որի ներկայացրած ծրագիրը հավանության կարժանանա և կառաջարկի առավելագույն գումար:
Հողամասերը սերվիտուտով ծանրաբեռնված չեն: