Սիրելի երիտասարդներ,
Եթե դուք 13–24 տարեկան եք և ունեք նախաձեռնություն կամ գաղափար, որը նպատակ ունի պաշտպանել շրջակա միջավայրը կամ նպաստել կլիմայական փոփոխությունների հետևանքների մեղմմանը ձեր համայնքում, ապա կարող եք մասնակցել «Երիտասարդները կլիմայական խնդիրների լուծման առաջնորդներ» ծրագրի շրջանակներում տրամադրվող դրամաշնորհային մրցույթին։
Մասնակցության հիմնական քայլերը՝
-ձևավորել թիմ,
-ներկայացնել գաղափարի հայտը մրցույթին,
-ստանալ մինչև 3,000 ԱՄՆ դոլար ֆինանսավորում՝ նախագիծը իրականացնելու համար։
Մանրամասների և հայտի լրացման համար՝
https://unicef.link/4qzgsaO
Դիմումների ընդունման վերջնաժամկետը՝ մինչև փետրվարի 15-ը ներառյալ։
Ծրագիրն իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության, «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ Ավստրիայի զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։