ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
12.03.2021
Ազգային մրցույթին մասնակցելու հրավեր / ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 11 ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏՈՒՀԱՆՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ և ՏԵՂԱԴՐՈՒՄ

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակ միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին մասնակցելու գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին` պատուհանների արտադրություն, մատակարարում և տեղադրում իրականացնելու համար ծրագրի Մեղրի համայնքի ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 11 բնակավայրեում:

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագրի իրականացման գրասենյակը Հայաստանի Հանրապետության շրջակ միջավայրի նախարարության անունից հրավիրում է հետաքրքրված կազմակերպություններին մասնակցելու գնառաջարկի մրցութային փաթեթի ներկայացման նպատակով հայտարարվող մրցույթին` պատուհանների արտադրություն, մատակարարում և տեղադրում իրականացնելու համար ծրագրի Մեղրի համայնքի ՊՏԱԾ-Հ ծրագրի թիրախային 11 բնակավայրեում:

Ծրագիր`    «Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ)
Երկիր՝       Հայաստանի Հանրապետություն
Հղում No`    BMZ-N 2009.6657.2
Ֆինանսավորում`    KfW Զարգացման բանկ (KfW), Գերմանիա
Պատվիրատու`    ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը (Ծրագրի իրականացման գործադիր մարմին) ՊՏԱԾ-Հ ծրագրի իրականացման գրասենյակի  աջակցությամբ
Պայմանագիր`    Ապրանքների մատակարարում
Հայտի ներկայացման Ընթացակարգ`    KfW գնումների ընթացակարգ, ազգային մրցույթ
Մրցույթի KfW  Ծածկագիր`   506319
Մրցույթի Ծածկագիր`    SPPA /ARMENIA/G/2021-1
Աշխատանքների անվանումը`   `Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 11 գյուղական բնակավայրերի համար մինչև 5100 ք.մ. պատուհանների արտադրություն, մատակարարում և տեղադրում 
 Լոտեր`   Դիմորդները կարող են դիմել ինչպես ամբողջ խմբաքանակի համար, այնպես էլ 3 լոտերից մեկին (1-ին – մինչև 1840 ք.մ., 2-րդ մինչև 1730ք.մ, 3-րդ մինչև 1530ք.մ)
Հայտարարության սկիզբ`    Մարտի 12, 2021
Հայտերը ներկայացնելու վերջնաժամկետ`  `Ապրիլի 23, 2021, ժամը 18:00
Բնօրինակ և պատճեն`    Հայտը պետք է պարունակի մեկ բնօրինակ և մեկ պատճեն
Հայտերը  ներկայացնելու հասցե`    ՀՀ, Կառավարության 3-րդ շենք, 5-րդ հարկ, սենյակ N 544
Հայտի փաթեթի լեզու `   Անգլերեն 

Հայտատուին ներկայացվող պահանջները՝

Հայտատուն պետք է լինի իրավաբանական անձ և տրամադրի հետյալ տեղեկատվությունը` որպեսզի իրավունք ստանա մասնակցելու հետագա տեխնիկական և ֆինանսական գնահատմանը`   

Առաջարկվող Ապրանքների տեխնիկական նկարագրություն,
Պահանջվող Ապրանքների մատակարարման ոլորտում փորձառության մասին տեղեկատվություն՝ նվազագույնը վերջին 5 տարվա ընթացքում (պետք է ներկայացվեն պայմանագրերը և այլ հիմնավորող փաստաթղթերը)
տեղեկատվություն դիմորդի՝ սույն առաջադրանքի կատարման համար անհրաժեշտ տեխնիկական կարողությունների մասին (արտադրական տարածք, սարքավորումներ, անձնակազմ, տրանպոևտային միջոցներ, ենթակապալառուներ և այլն):
Լրացուցիչ տեղեկությունների համար գրել ՊՏԱԾ-Հ ծրագրի Գնումների մասնագետ/հաշվապահ Մարինա Բաբայանին` հետևյալ էլ-փոստի հասցեով. m.babayan@consecoard.am. 

Ազգային մրցույթի փաստաթղթերի փաթեթի մասին առավել մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ այս հղումով: 

«Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան» (ՊՏԱԾ-Հ) ծրագիրը մաս է կազմում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական Համագործակցության և Զարգացման Նախարարության կողմից (BMZ No: 2009.6657.2) մեկնարկած Կովկասյան նախաձեռնության: 
Սույն 6-ամյա ծրագիրը (մեկնարկվել է 2015 թ-ից) իրականացվում է համաձայն Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև կնքված միջկառավարական ֆինանսական համաձայնագրերի, ինչպես նաև KFW բանկի և ՀՀ Բնապահպանության Նախարարության միջև 28.05.2013թ-ին ստորագրված Առանձին Համաձայնագրի հիման վրա: