ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.12.2024
Մշակվում է «Ազատեկ ՀԷԿ» ՓԲԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Վայք քաղաքի վարչական տարածքում «Ազատեկ» փհէկի շահագործման նպատակով Վայք դերիվացիոն ջրանցքով ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության Ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն և 03.08.2023թ. N1332-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է «Ազատեկ ՀԷԿ» ՓԲԸ-ի՝ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Վայք քաղաքի վարչական տարածքում «Ազատեկ» փհէկի շահագործման նպատակով Վայք դերիվացիոն ջրանցքով՝ Արփա գետ՝ միջինը 1430 լ/վ և Վայք-Ագարակաձոր ջրատարով՝ Արփա գետ՝ միջինը 600 լ/վ ջրառ իրականացնելու ջրօգտագործման թույլտվության ստացման նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2024 թվականի դեկտեմբերի 23-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն