ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.03.2025
Կսահմանվեն մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված միջոցառումներ

Վերջին ժամանակներում քաղաքացիների կողմից բազմիցս բարձրաձայնված, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից արձանագրված մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրավախախտումների դեպքերի ավելացմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջացել մշակելու «Մթնոլորտային օդի պահպանության բնագավառում 2025-2030թթ. համալիր միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման  նախագիծ, որում ներառված են մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի համակարգի արդիականացման և միջազգային չափանիշներին համապատասխանեցման, ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտի վերանայման, վերահսկողական մեխանիզմների խստացման և գործող օրենսդրական դաշտի պահանջների չկատարման դեպքում վարչական իրավախախտումների սահմանաչափերի վերանայման միջոցառումներ։
Նախագծին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-draft.am/projects/8366/justification