ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.02.2021
«Արփի լիճ» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ «Կենսաբան»-ի թափուր հաստիքը համալրելու նպատակով

Բաժին՝ Գիտության և զբոսաշրջության բաժին
Պաշտոն՝ Կենսաբան

Աշխատանքի նպատակը՝
Գիտության բաժնի կենսաբանը հազվագյուտ և անհետացող տեսակների վերարտադրության նպատակով կազմակերպում է փորձարարական և այլ գիտահետազոտական աշխատանքներ, ՀՀ օրենսդրության և Կազմակերպության կանոնադրության համապատասխան։


Պարտականություններ՝
•    Պարկում գոյություն ունեցող բույսերի տեսակների ուսումնասիրում
•    Բուսական աշխարհի հաշվառման իրականացում և կադաստրի վարում
•    Բուսատեսակների և դրանց համակեցությունների, աճելավայրերի քանակական և որակական փոփոխությունների բացահայտում
•    Էկոհամակարգերի վրա մարդածին գործոնների ազդեցությունների բացահայտում
•    Գոյություն ունեցող բուսատեսակների պահպանման, վերարտադրության և հաշվառման աշխատանքների իրականացում
•    Շրջակա միջավայրի դիտանցի իրականացում
•    Գիտական նյութերի պատրաստման ու հրատարակման աշխատանքների մասնակցություն
•    Գիտական բնույթի տեղեկատվության և խորհրդատվության տրամադրում
•    Բնական պաշարների արդյունավետ օգտագործման ուղղությամբ առաջարկությունների կազմում և ներկայացում
•    ՀՀ Աշխատանքային օրենսդրության և կազմակերպության կանոնակարգի համաձայն տնօրենի այլ հանձնարարությունների կատարում

Սահմանված պահանջներ՝
•    Բարձրագույն մասնագիտական կրթություն
•    Առնվազն 1 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ
•    Արական սեռի ներկայացուցիչների դեպքում՝ ՀՀ պարտադիր զինվորական ծառայությունը հաստատող փաստաթուղթ
•    Կազմակերպության տարածքի և ռելիեֆի իմացություն
•    Կազմակերպության բնական և կենդանական աշխարհի վերաբերյալ գիտելիքներ
•    Եղանակային ցանկացած պայմաններում վայրի բնությունում աշխատելու ունակություն
•    Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
•    Հանձնարարությունների միաժամանակյա կատարում
•    Հայերեն և ռուսերեն լեզուների տիրապետում
•    Համակարգչային իմացություն (MS Office, Internet Tools)
•    Տեղեկատվության հետ աշխատելու ունակություն

   Ինքնակենսագրականները ուղարկել էլեկտրոնային տարբերակով հետևյալ էլեկտրոնային հասցեին` sona.shakhkyan@env.am, վերնագիր բաժնում նշելով` «Կենսաբան»

  Դիմելու վերջնաժամկետը` մարտի 12, ժամը 15:00:
Հարցազրույցը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը՝ 12:00: