ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.07.2025
Մշակվում է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի վարչական տարածքներում ստորերկրյա ջրային ռեսուրսներից ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագիծը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության կողմից Ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N 1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Արգավանդ, Հայկավան, Երասխահուն բնակավայրերի վարչական տարածքներում ստորերկրյա ջրային ռեսուրսներից գյուղատնտեսական /ոռոգում՝ 51.1հա, 52.4հա, 46.0հա/ նպատակով համապատասխանաբար՝ 27.7 լ/վ, 27.2 լ/վ և 23.6 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման  և պահպանության  մարմին  (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 28-ին ժամը 16։00-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ: 

Շրջակա միջավայրի նախարարություն