ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի, Կառավարության 03.08.2023թ. N1332-Ն և ՀՀ Կառավարության 07.03.2003թ. N217-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Ալաշկերտ, Հայկավան, Արմավիր, Այգեշատ, Տանձուտ, Արազափ, Մարգարա, Արգավանդ, Ջանֆիդա, Փշատավան, Արտաշար, Զարթոնք, Եղեգնուտ, Արևիկ, Վարդանաշեն, Բերքաշատ, Նոր Կեսարիա, Գետաշեն, Շենավան, Նալբանդյան, Ջրաշեն, Նոր Արմավիր, Ամասիա, Բամբակաշատ, Նոր Արտագերս բնակավայրերի վարչական տարածքներում ստորերկրյա ջրային ռեսուրսներից խմելու-կենցաղային նպատակով համապատասխանաբար՝ 4.88 լ/վ, 3.67 լ/վ, 7.91 լ/վ, 5.10 լ/վ, 7.15 լ/վ, 4.76 լ/վ, 3.48 լ/վ, 7.56 լ/վ, 8.27 լ/վ, 4.48 լ/վ, 3.88 լ/վ, 5.76 լ/վ, 5.98 լ/վ, 7.58 լ/վ, 3.17 լ/վ, 1.93 լ/վ, 4.90 լ/վ, 5.93 լ/վ, 4.53 լ/վ, 12.95 լ/վ, 2.71 լ/վ, 5.08 լ/վ, 2.97 լ/վ, 9.06 լ/վ և 4.94 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագիծը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից–18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացված փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում փաստաթղթի քննարկումը տեղի կունենա 2025 փետրվարի 4-ին ժամը 1600-ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:
Շրջակա միջավայրի նախարարություն