ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.2023
Մշակվում է «Արարատ» ՋՕԸ-ի ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից ՀՀ ջրային օրենսգրքի և Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների համաձայն մշակվում է է «Արարատ» ՋՕԸ-ի՝ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան, Լուսառատ և Եղեգնավան գյուղերի, ինչպես նաև Արարատ համայնքի Արարատ, Ավշար, Արմաշ, Նոյակերտ, Սուրենավան, Երասխ և Պ․Սևակ գյուղերի վարչական տարածքներում գյուղատնտեսական/ոռոգման նպատակով Հրազդան-Արաքսյան կոլեկտորից 9 ջրհան կայանով 5260.0 հա և 28 խորքային հորից 790.0 հա հողատարածքների գյուղատնտեսական/ոռոգում նպատակով համապատասխանաբար 3373.51 լ/վ և 525.78 լ/վ ջրաքանակներով ջրառների ջրօգտագործման թույլտվությունների նախագծերը:
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա  2023 թվականի հունիսի 14-ին, ժամը 1600 ին, Կառավարական 3-րդ տուն,5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն