ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
25.10.2022
Մշակվում է «Արագածոտն» ՋՕԸ-ի՝ Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի նոր ջրօգտագործման թույլտվությունների ստացման նախագծերը

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է «Արագածոտն» ՋՕԸ-ի՝  Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Ոսկեհատ գյուղի 48.1 հա և Օշական գյուղի 59 հա գյուղատնտեսական /ոռոգում/ նպատակով №1 և №2 խորքային հորերից 26լ/վ և 29լ/վ ջրաքանակներով նոր ջրօգտագործման թույլտվությունների ստացման նախագծերը: 
Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթերի մշակման աշխատանքներին և փաստաթղթերի նախագծերի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17-ից – 18-ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթերի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթերի  քննարկումը  տեղի  կունենա  2022 թվականի հոկտեմբերի 31-ին,   ժամը  1600-ին,   Կառավարական  3-րդ տուն,  5-րդ  հարկ, 541 սենյակում:

Շրջակա միջավայրի նախարարություն