ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.05.2022
Հայտարարություն

«Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության հասանելիության, որոշումների կայացմանը հանրության մասնակցության և արդարադատության մատչելիության» մասին Օրհուսի կոնվենցիայի կողմերի 7-րդ նստաշրջանում (Ժնև, 2021թ. հոկտեմբերի 18-20) Հայաստանի վերաբերյալ կայացվել է VII/8a որոշումը:
VII/8a որոշում` 
Անգլերեն՝  https://unece.org/sites/default/files/2022-01/Decision_VII.8a_eng_0.pdf
ռուսերեն՝   https://unece.org/sites/default/files/2022-01/Decision_VII.8a_rus_0.pdf
Որոշման կատարման վերաբերյալ նախարարությունը մեկնարկել է գործողությունների պլանի կազմման աշխատանքներ: Այն պետք է ներառի մանրամասն տեղեկություններ մինչև 2024 թվականի հոկտեմբեր ամիսն անհրաժեշտ նախատեսվող գործողությունների, դրանց ժամկետների, ինչպես նաև շահագրգիռ կողմերի վերաբերյալ՝ ապահովելով հնարավորինս մասնակցային գործընթաց:
Բոլոր այն կազմակերպությունները, որոնք հետաքրքրված են թե՛ պլանի կազմման, թե՛ դրա հետագա իրականացման հարցում, կարող են կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարներով.

011818511 (Օրհուսի կոնվենցիայի ազգային համակարգող),
011818559 (Հասարակայնության հետ կապերի բաժին): 
Կից ներկայացված են
Գործողությունների պլանի ձևաթուղթը
Պլանի ուղեցույցը

Գործողություննների պլանի ամփոփ տարբերակն անհրաժեշտ է կոնվենցիայի քարտուղարություն ներկայացնել մինչև սույն թվականի հուլիսի 1-ը: