«Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» (ՀԱԾ) ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի ներքո «Գեոինֆո» ՍՊԸ-ի կողմից իրականացվող Հարավային և Արարատյան ջրավա¬զանային կառավարման տարածքների համար կառավարման պլանների վերանայման և թարմացման աշխատանքների շրջանակներում կազմակերպվում է Արարատյան ջրավազանային կառավարման պլանի (ՋԿՊ) վերանայված աշխատանքների ներկայացում և հանրային քննարկում։
Հանրային քննարկման ժամանակ «Գեոինֆո» ՍՊԸ-ի փորձագետները Արարատյան ջրավազանային կառավարման տարածքի շահագրգիռ կողմերին կներկայացնեն ՋԿՊ-ի վերա¬նայված բաժինները, որոնք հասանելի են https://bit.ly/3wYF8QZ հղումով, ինչպես նաև կկազ¬մակերպվի կատարված աշխատանքների արդյունքների և առկա խնդիրների քննարկում։
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու վերոնշյալ հանրային քննարկմանը, որը տեղի կունենա ս․թ. ապրիլի 12-ին` ժամը 14:30-16:30-ին, Արարատ քաղաքի մշակույթի կենտրոնում (ՀՀ, Արարատի մարզ, ք. Արարատ, Շահումյան 36), ինչպես նաև առցանց՝ Zoom հար¬թակի https://undp.zoom.us/j/88049777559 հղումով:
Խնդրում ենք մասնացկության մասին տեղեկատվությունը մինչև ս․թ․ ապրիլի 11-ը փոխանցել geoinfo05@gmail.com էլ-հասցեով` նշելով մասնակցության նախընտրելի տարբերակը (առցանց կամ տեղում):
Հանրային քննարկման օրակարգը կցվում է։