ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.02.2022
Մշակվում է Արարարատի մարզի Հովտաշատ համայնքի վարչական տարածքում Արմեն Թորոսյանի ձկնաբուծական նպատակով՝ դրենաժային համակարգից 69.33 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը

 ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

     Շրջակա միջավայրի նախարարության ջրային ռեսուրսների կառավարման վարչության կողմից  ՀՀ  ջրային  օրենսգրքի և  Կառավարության 07.03.2003թ. N217–Ն և N218-Ն որոշումների պահանջների  համաձայն  մշակվում  է  Արարարատի մարզի  Հովտաշատ համայնքի վարչական տարածքում Արմեն Թորոսյանի ձկնաբուծական     նպատակով՝   դրենաժային համակարգից 69.33 լ/վ ջրաքանակով ջրառի ջրօգտագործման թույլտվության ստացման հայտը։
     Բոլոր շահագրգիռ անձինք, ովքեր կցանկանան ծանոթանալ փաստաթղթի մշակման աշխատանքներին և փաստաթղթի նախագծի նախնական տարբերակին, կարող են աշխատանքային օրերին ժամը 17 - ից – 18 - ը դիմել ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին (հասցեն՝ Կառավարական  3-րդ  տուն, 5-րդ հարկ):
Ծանուցմամբ ներկայացրած փաստաթղթի նախագծի նախնական տարբերակի վերաբերյալ դիտողություններ և առաջարկություններ ներկայացնելու դեպքում  փաստաթղթի  քննարկումը  տեղի  կունենա 2022 թվականի փետրվարի 09-ին, ժամը 16։00 ին, Կառավարական 3-րդ տուն, 5-րդ հարկ, 541 սենյակ:

Շրջակա միջավայրի նախարարություն